ԱԺ արտահերթ. քվեարկության կդրվի ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 83 պատգամավոր:

Պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանը հավանություն տալու հարցը: Քննարկման ավարտից հետո հարցն անմիջապես կդրվի քվեարկության:

ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումից հետո խորհրդարանը կքննարկի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում