AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի և Իրանի միջև կրթության և գիտության ոլորտում հուշագիր է ստորագրվել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությանը՝ Հայաստան այցելելու համար: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ստորագրված հուշագիրը երկարատև աշխատանքի արդյունք է, որն ընդգրկում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները: «Նման ներկայացուցչական և ընդգրկուն պատվիրակության այցը իսկապես կնպաստի երկու երկրների կրթության և գիտության ոլորտների համագործակցության զարգացմանը: Տպավորիչ է այն արդյունքերը, որ Իրանը ունի հատկապես գիտության բնագավառում. մի շարք արդիական ուղղություններով այն համաշխարհային առաջատարների խմբում է՝ հատկապես նանոտեխնոլոգիաների, կենսաքիմիայի և կենսաբանության: Հուշագրի ստորագրումից հետո կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի հետագա գործողությունների քարտեզը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝ բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»,- ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին։

Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը: Մասնավորապես, կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:

Կողմերը կխրախուսեն հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը՝ փոխանակելով կրթական համակարգերի և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, կնպաստեն ակադեմիական և ղեկավար կազմի, դասախոսների, ֆակուլտետների անդամների և փորձագետների փոխանակմանը, կփոխանակեն գիտատեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի և փորձի վերաբերյալ տեղեկատվությունը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպությունների ստեղծմանը, փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմին և այլն: Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում:

 

Լրահոս
Արցախի բանակը կհամալրվի ժամանակակից զինտեխնիկայով Հանրային քննարկումների արդյունքում կամավոր աշխատանքի վերաբերյալ օրենքի նախագիծը լրամշակվել է Կարապետյանն ու Մեդվեդևը կքննարկեն առևտրատնտեսական հարաբերություններն ու խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը Տավուշում հարուցվել է քրգործ ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ Վրաստանում մունիցիպալ ընտրությունների նախօրեին կրակել են իշխող կուսակցության թեկնածուի վրա Բակո Սահակյանը Տիգրան Խաչատրյանին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով «Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը համաձայնության են եկել ապագա վարչապետի հարցում «Հրապարակ». Այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 6 հազար 866 մարդ «Ժամանակ». Կիմ Բալայանին կփոխարինի Հրայր Թովմասյանը «Հրապարակ». Արսենյանի որդին Ջերմուկի քաղաքապետ կդառնա «Ժամանակ». Համայնքների խոշորացման ծրագիրն ունենալ է շարունակություն «Չորրորդ իշխանություն». Մանկապարտեզի տնօրենը ծնողներից գումար է պահանջում «Ժամանակ». Ծառուկյանը կմասնակցի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների քարոզարշավին «Ժողովուրդ». Ֆինանսական չարաշահումների պատճառով Սոցապ նախարարությունում վարչության պետ է ազատվել աշխատանքից «Հրապարակ». Գեներալ Սեյրանին Չինաստանից տեղափոխել են Մոսկվա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 ՀՀ Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 24- 25-ին «Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք». վարչապետը՝ NSF-FAST-ի աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ-ԵՄ օրակարգում կարևոր է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Էնթոնի Բուրդենը CNN-ի իր հաղորդման շրջանակում ներկայացնելու է Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Լեհաստանի Սենատը բանաձեւ է ընդունել ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյակի Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները. Ավստրալիայի խորհրդարանում պատգամավորը խոսել է Արցախի մասին Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության անդամների հետ Դատարանների բեռնվածությունը թեթևացնելու նպատակով Հայաստանում ներդրվում են էլեկտրոնային նոր հարթակներ Թուրքիան և Իրանը պատրաստվում են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան «Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը դրական արձագանքների է արժանացել Իրանում Արամ Ա-ն Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատական գործով ՄԻԵԴ-ի մոտեցումն անարդար է համարում Թուրքիայում ձերբակալվել է հայտնի գործարար և հասարակական գործիչ Օսման Կավալան Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան ՀՀ Նախագահին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտի ներդրումային ծրագրերի մասին Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին Թուրքիան զինտեխնիկայի նոր խմբաքանակ է տեղակայել թուրք-սիրիական սահմանին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը ծառայում է իր հիմնական նպատակին FAST-ը առաջիկա 5 տարում 250 միլիոն դոլարի ներդրում է նախատեսում Հայաստանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan