Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպանները յոթ օր կալանքի տակ կմնան

Թուրքական դատախազությունը որոշում է կայացրել յոթ օրով կալանավորել Ստամբուլում ձերբակալված մարդու իրավունքների պաշտպաններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Իրավապաշտպաններից մի քանիսի փաստաբան Բահրի Բելենը հայտնել է, որ թեպետ դատախազը նման որոշում է կայացրել, սակայն հայտնի չէ, թե ինչում են իր պաշտպանյալներին մեղադրում:

Իսկ Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերությունն էլ հայտարարել է, որ ձերբակալվածները մեղադրվում են «զինված հանցախմբի անդամ լինելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում