Նիդերլանդներն անցանկալի են անվանել Թուրքիայի փոխվարչապետի այցը երկիր

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կառավարությունն անցանկալի է համարում Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թուրքեշի այցը երկիր՝ մասնակցելու Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեկ ամյակի արարողություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱԳՆ-ից նշել են, որ այցը հատկապես ցանկալի չէ երկկողմ հարաբերություններում առկա վերջին լարվածությունների ֆոնին: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ իրենց որոշումը մարտին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքն է:

2016 թվականի մարտին Նիդերլանդների իշխանությունները չէին թողել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին մուտք գործել երկիր, որտեղ ԱԳ նախարարը ծրագրել էր Թուրքիայում նախատեսված սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում հանդիպում անցկացնել Նիդերլանդների թուրքական համայնքի հետ: Բացի այդ, Նիդերլանդները երկրից արտաքսել էին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային, ով փորձել էր ցամաքային ճանապարհով մասնակցել համայնքի միջոցառմանը: Ի պատասխան նման քայլերի՝ Չավուշօղլուն Նիդերլանդներն անվանել էր «ֆաշիզմի մայրաքաղաք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում