Պուտինը, Թրամփը եւ G20-ի մյուս ղեկավարները հավաքվել են ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը

Քսանի խմբի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում: Այն նվիրված է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնգրես-կենտրոն է ժամանել BRICS-ի գծով պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո:

Միացյալ Նահանգնգերի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը ժամանել է ավելի ուշ: Նա, ինչպես եւ մյուս ղեկավարները, գնացել է այն դահլիճ, որտեղ պատվիրակությունների ղեկավարները միասին սպասում են նիստն սկսվելուն: Հանդիպմանը մասնակցում են սոսկ G20-ի ղեկավարներն՝ առանց հրավիրված պետությունների եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կոնգրես-կենտրոնի ճեմասրահում տանտիրոջ իրավունքով հերթով դիմավորել է բոլոր ղեկավարներին:

Այդ հանդիպման արդյունքը պետք է դառնա ոչ միայն հրատապ քաղաքական հարցերի քննարկումն, այլեւ ահաբեկչության դեմ պայքարի պրոբլեմատիկայի վերաբերյալ ղեկավարների առանձին հայտարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում