Հինգ ամսում ՀՀ պետբյուջե են ստացվել 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ

ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում ստացվել են 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 31.6%-ը:

Միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որոնցից 132.1 մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում, որոնք կազմել են ծրագրած մուտքերի 17.4%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 21.5 մլրդ դրամ, որից 10.8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 55%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 13.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների ու ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների աճով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում