AM | RU
USD
EUR
RUB

Պետգույքի կառավարման վարչության պետը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արման Սահակյանը Նախագահին տեղեկացրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված ընկերություններ նոր ներդրումների ներգրավման, ընկերությունների վերազինման և դրա շնորհիվ արդյունավետության բարձրացման հնարավորությունների, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում առկա այլ խնդիրների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է մասնավորեցվող մասնագիտացած ընկերությունների պրոֆիլային ուղղվածության, աշխատակազմերի նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահպանման խնդիրները, ինչպես նաև պետական գույքի վաճառքի գործընթացում նոր, առավել արդյունավետ մեթոդների և գործիքների կիրառումը:

Այս համատեքստում ՊԳԿ վարչության պետ Սահակյանը զեկուցել է նաև պետական բաժնեմասով ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի, տարեկան կտրվածքով իրականացվող ֆինանսատնտեսական մոնիթորինգի ընդհանուր արդյունքների մասին: Հանրապետության Նախագահը կարևորել է այդ ընկերությունների կողմից գործարար ծրագրերի մշակման հստակ որակական չափորոշիչների ներդնումը ու դրանց իրականացման արդյունավետության գնահատումը՝ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Այս կապակցությամբ նաև հանձնարարվել է կառավարությանը ֆինանսատնտեսական մոնիթորինգի արդյունքների համալիր վերլուծություն իրականացնել՝ ուսումնասիրելով առանձին առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի ցուցանիշներն ու դրանց գործունեության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների համարժեքությունը: Հանձնարարվել է նաև արագացնել այդ կազմակերպությունների ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և գործունեության թափանցիկության ապահովման, ինչպես նաև դրանց գործադիր մարմինների գործունեության գնահատման հստակ մեխանիզմների մշակումն ու ներդնումը:

Կառույցի ղեկավարն անդրադարձել է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող՝ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության գործընթացներն ավարտին հասցնելու հարցին: Նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել վարչարարության պարզեցմանը, ընթացակարգերի դյուրացմանը, բնակչության կողմից բարձրացվող մյուս հարցերին:

Արման Սահակյանը ներկայացրել է նաև պետական անշարժ գույքի օգտագործման ոլորտում մասնավորեցումից, օտարումից, վարձակալությունից գոյացող և պետական բյուջե վճարվող ֆինանսական մուտքերի դինամիկան ըստ տարիների, ինչպես նաև պետական սեփականություն համարվող անշարժ գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման ոլորտում իրականացվող աշխատանքները։ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ոլորտում էապես մեծացնել արդիական տեխնոլոգիաների կիրառումը, կատարելագործել հաշվառման էլեկտրոնային շտեմարանները:

Վարչության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև պայմանագրային պարտավորությունների վերահսկողության և ըստ այդմ՝ ընթացիկ արդյունքների մասին: Հանձնարարվել է արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել սնանկության վարույթի շրջանակներում պետական սեփականություն հանդիսացող գույքի իրացման հետ կապված խնդիրները՝ պարտավորությունների բավարարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված համապատասխան իրավական կարգավորումներ մշակելով:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն ինչպես պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, այնպես էլ ներդրումների խթանման միջոցով տնտեսության աշխուժացմանը նպաստելու առումով:

Լրահոս
Սիրահայերի շինարարական կազմակերպությունը կսկսի Հայաստանում իր երկրորդ շենքի կառուցումը Բեռլինի օդանավակայանը տարհանվել է կասկածելի առարկայի պատճառով Մաշտոց-Սարյան խաչմերուկում 4 ավտոմեքենա է բախվել, մեկը կողաշրջվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Միավորված կոլեգիայի աշխատանքը Ապրիլյան հերոսի հարազատները շարունակում են նրա կիսատ թողած գործը. ցուցադրվեցին Արամայիս Միքայելյանի քանդակները ՊՊԾ գնդի գործով 15 ամբաստանյալներ 10 ժամով հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին Վարչապետն ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի պատվիրակությանը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Գոլեսթան նահանգ Հնդկաստանի նախագահ է դարձել Ռամ Նաթ Քովինդը Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը «Աստանա Էքսպո 2017» միջազգային ցուցահանդեսում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օր Լևոն Մնացականյանը կոչ է արել վառոդը միշտ չոր պահել Դոմիկից տուն. Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն կստանա Քաղաքագետը կարևորում է հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումը «Հայաստան» գրությամբ շապիկով իրանցի զբոսաշրջիկն իրարանցում է առաջացրել Բաքվում Նախագահին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Մատենադարանը վերակազմավորվում է հիմնադրամի Հայաստանն էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման է հանձնում մասնավորին Կառավարության աջակցությամբ Երասխում կիրականացվի ինտենսիվ այգիների կառուցման ներդրումային ծրագիր Մոլդովայի արտգործնախարարը հայ-մոլդովական կապերի ընդլայնման հույս է հայտնել Աշոտ Ղուլյանն ամերիկահայ երիտասարդների հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը Դոնբասում զոհվել է 9 և վիրավորվել 5 ուկրաինացի զինվորական Արաբական երկրները հայտնել են Կատարին ներկայացվող պահանջների ցուցակը Կարեն Կարապետյանը Պետգույքի կառավարման վարչությունից ակնկալում է գումարների ինտենսիվ մուտք Մարզերում գծատերեր այլևս չեն լինի. Վահան Մարտիրոսյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՀ Նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին Հայաստանում արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է Հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Համաքայլ լինելու և միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա. Վահրամ Բալայան ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել պետական մարմինների կողմից լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացը ՍԱՊԾ-ն ուսումնասիրություններ է կատարում կաթնամթերք վերամշակող և պաղպաղակ արտադրող ընկերություններում Լոքյանը կառավարությունից ՀՅԴ-ի դուրս գալու լուրերը համարում է հնարված սուտ Քուվեյթը վտարում է 15 իրանցի դիվանագետների Ռուսաստանն Իրաքին տանկեր կվաճառի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan