Ոչ թե «Սասնա ծռեր» են, այլ՝ ՊՊ ծռեր. Սեյրան Սարոյան (Տեսանյութ)

Ոչ թե «Սասնա ծռեր» են, այլ՝ ՊՊ ծռեր, ասաց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ

«Գնացին ՊՊ-ն գրավին, դարձան ՊՊ-ի ծռերը», – ասաց Սարոյանը

Լրագրողներից մեկի հարցին, թե դատարանում «Սասնա ծռերի» անդամներին ոստիկանները ծեծի են ենթարկվել, Սարոյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ ու առաջին անգամ է լսում:

«Դու ընդե՞ղ ես եղել, ով ա՞ ասել», – պատասխանեց նա:

Հարցին, որ պաշտպանները ահազանգում են, որ իրենց պաշտպանյալները ծեծի են ենթարկվել, Սարոյանը ասաց, որ չի բացառում՝ բախումներ գուցե եղել են:

«Մարդ են, կարող ա տփել են իրար: Ոստիկանները ինչի համար են, հո՞ կրթության նախարարությունից չեն», – ասաց Սարոյանը, ապա հավելեց. «Միլիցից ով ա՞ լավ բան տեսել, դու էլ նենց բաներ ես հարցնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում