G20-ի ընթացքում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցն ուղիղ չի քննարկվել

Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի ընթացքում պատժամիջոցների հարցն ուղիղ չի քննարկվել, սակայն խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Անմիջականորեն պատժամիջոցների հարցը չի բարձրացվել»,- ասել է նախարարը: Սակայն, շարունակել է նա, «խոսք է գնացել պրոտեկցիոնիզմից և առևտրային ու ֆինանսների շարժի սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում