«Փաստ». ՀՅԴ-ն մարզպետների հարցում խնդիրներ ունի

«Փաստ»-ը գրել է. «ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն իր երեք նախարարների հարցում կայուն ընտրություն է կատարել և ընտրություններից հետո նրանց նորից նշանակել իրենց պաշտոններում։ Իսկ այ մարզպետների հարցում խնդիրներ ունի։ Ստացվում է, որ բոլոր դաշնակցականները նախարար կարող են աշխատել, իսկ մարզպետ՝ ոչ։

Շիրակի մարզպետ նշանակված Հովսեփ Սիմոնյանը պաշտոնավարեց մոտ մեկ տարի։ Նրան հանեցին, փոխարինելով Արթուր Խաչատրյանով։ Հիմա էլ երկրորդ մարզպետին են փոխում։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը։ Նրան փոխարեն եկող շաբաթ մարզպետ կնշանակվի ՀՅԴ մեկ այլ անդամ՝ Երևանի ՀՅԴ քաղկոմի ղեկավար Աշոտ Սիմոնյանը։ Շիրակի մարզպետ Սիմոնյանը մեկ տարի աշխատեց, տեսնես էս մի Սիմոնյանը ինչքան կաշխատի, կատակում են ՀՅԴ-ականները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում