G-20-ի գագաթնաժողովը 2019-ին կանցկացվի Ճապոնիայում, իսկ 2020-ին՝ Սաուդյան Արաբիայում

G20-ի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Ճապոնիային ընտրել որպես 2019 թվականի գագաթնաժողովի տանտեր պետություն, իսկ 2020-ին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում: Այդ մասին տեղեկացրել է NHK հեռուստաընկերությունը, վկայակոչելով ճապոնական պատվիրակությունում իր աղբյուրը:

Համապատասխան կետը կընդգրկվի Համբուրգում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հռչակարգում:

«Մեծ քսանյակի» կազմում ընդգրկված են՝ Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան: G20-ի երկրներին է բաժին ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 85 տոկոսը և առևտրի 80 տոկոսը:

Առաջնորդների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018-ին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում