Ադրբեջանում մշտապես խախտվում են մարդու իրավունքները. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձեւի նախագիծ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձեւի նախագիծը: Այս մասին տեղեկացրել է «Риа Новости»-ի թղթակիցը:

Այն քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ մտահոգություն է հայտնում ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական եւ աճող խախտումների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրագրողների եւ ազատության համար պայքարող այլ պաշտպանների իրավունքների խախտման կապակցությամբ:

Ներկայացնելով բանաձեւը՝ հեղինակ Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը նշել է, որ խոսքը գնում է ժողովրդավարության հետ կապված խնդիրների մասին այն երկրում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:

Բանաձևի օգտին կողմ է քվեարկել 31 պատվիրակ, դեմ՝ 17-ը, նույնքան պատվիրակ էլ քվեարկել է ձեռնպահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում