Քենիայի շրջաններում երեք ամսով պարետային ժամ է հայտարարվել

Քենիայի շրջաններում երեք ամսով պարետային ժամ է հայտարարվել

Քենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կարգադրությունը գործելու է ամեն օր՝ ժամը 18:30-ից մինչև 06:30-ը: Պարետային ժամի հիմնական նպատակը ահաբեկիչների գործողությունների հետ կապված հարցերը կարգավորելն է:

Նախորդ շաբաթ զինյալները Քենիայի հյուսիս-արևելքում՝ Սոմալիի սահմանից ոչ հեռու գլխատել էին առնվազն 10 մարդու:

Սոմալիում գտնվող «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը սերտ կապեր ունի ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Այն Սոմալիի կառավարության դեմ զինված պայքար է տանում՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում