ԱԺ-ում պատգամավորները շարունակում են քննարկել գլխավոր դատախազության 2016թ. գործունեության հաղորդումը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում պատգամավորները շարունակում են քննարկել գլխավոր դատախազության 2016թ. գործունեության հաղորդումը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, գրանցվել է 88 պատգամավոր: Հուլիսի 10–ի նիստում պատգամավորները կշարունակեն քննարկել Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդում, որի քննարկումն ընդհատվել էր հուլիսի 7-ի նիստում:

Այնուհետև խորհրդարանը կքննարկի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը, որը կներկայացնի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Օրակարգի վերջին հարցով պատգամավորները կքննարկեն «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը, որը կներկայացնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում