Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի օրակարգը չի նշվում:

Ավելի վաղ Թիլերսոնը Ստամբուլում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել էին Կատարի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Թիլերսոնը մասնակցել է Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին, որն անց է կացվել Ստամբուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում