Թուրքիայի կառավարությունում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ կլինեն

Թուրքիայի կառավարությունում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ կլինեն

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է ընդունել երկրի կառավարության աշխատակազմերում և դրան առընթեր կառույցներում ձերբակալություններ իրականացնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Գործողությունները մեկնարկել են հուլիսի 10-ի առավոտյան, 43 մարդու ձերբակալման հրաման կա: Նշվում է, որ բոլոր կասկածյալները ByLock հավելվածի օգտատերեր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում