ՆԱՏՕ-ն ԵՄ-ից անմիջապես հետո խոստացել է Ուկրաինային օգնություն ցույց տալ կիբեռպաշտպանության բնագավառում

ՆԱՏՕ-ն ԵՄ-ից անմիջապես հետո խոստացել է Ուկրաինային օգնություն ցույց տալ կիբեռպաշտպանության բնագավառում

ՆԱՏՕ-ն Եվրամիությունից անմիջապես հետո խոստացել է Ուկրաինային օգնություն ցույց տալ կիբեռպաշտպանության բնագավառում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 10-ին այս մասին հայտնել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Կիբեռգրոհները հիբրիդային պատերազմի հանգուցային տարրն են: Մենք պատրաստ ենք Ուկրաինային սարքավորանք տրամադրելու պետական ինստիտուտների եւ կառույցների համար, որպեսզի իմանանք, թե ով է կանգնած կիբեռգրոհների հետեւում, ինչպես նաեւ որպեսզի կանխենք նորերը,- ասել է նա՝ հավելելով, որ դաշինքն «Ուկրաինայի հետ փոխգործակցության հույս ունի՝ սպառնալիքներին արդյունավետ կերպով հակազդելու համար»:

Ստոլտենբերգի խոստումը հետեւել է հուլիսի 6-ին Բրյուսելում եվրոյի եւ սոցիալական երկխոսության կոմիսար Վլադիս Դոմբրովսկիսի կողմից հնչեցրած այն հայտարարությունից հետո, թե կիբեռպաշտպանության գծով Եվրամիության նոր ռազմավարությունը կներառի գործնական օգնություն Ուկրաինային այդ ոլորտում: Հունիսի 27-ին համակարգչային վիրուսը տասնյակ ընկերություններ եւ կազմակերպություններ էր գրոհել ամբողջ ախարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում