ՀՀ ԳՆ-ն հաջորդ տարի ավելի լայն անվանացանկով շարունակելու է գյուղտեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը

ՀՀ ԳՆ-ն հաջորդ տարի ավելի լայն անվանացանկով շարունակելու է գյուղտեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության բյուջեով նախատեսված ծրագրերից տնտեսված գումարներով սկսվել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը, որին մասնակցում են գյուղտեխնիկա ներկրող բոլոր ներկայացուցիչները և երեք լիզինգային ընկերություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ծրագրի միջոցով այս պահին շուրջ 23 տրակտոր է գնվել:

«Ծրագիրն այս տարի պիլոտային էր: Հաջորդ տարի նախատեսել ենք շարունակել այն: Համոզված ենք՝ պահանջարկը հաջորդ տարի ևս կլինի: Անգամ նախատեսում ենք այլ գյուղատնտեսական միջոցառումներ նույնպես ներգրավել ՓՄՁ-ների համար: Եթե տեսնենք գումարը բավարարում է` կընդլայնենք գյուղտեխնիկայի անվանացանկը»,- ասաց Առաքելյանը:

Նախարարի խոսքով` մյուս ծրագիրը, որը սկսել են և այժմ մրցույթային փուլում է գտնվում, գյուղտեխնիկայի կայանի հիմնումն է: Նրա ներկայացմամբ` նախատեսվում է, որպեսզի գյուղտեխնիկայի կայանը ծառայություն մատուցի ավելի փոքր տնտեսություններին` հնարավորություն ստեղծելով նաև իրենց համար արդյունավետությունը բարձրացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում