Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդին պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով

Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդին պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումի համար և մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:

Գնդապետ Մավրոեիդիսը, իր հերթին շնորհակալություն հայտնելոով հայ գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար, տեղեկացրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարևորվում է Հունաստանի կողմից և մշտապես ջանքեր են ներդրվելու համագործակցության զարգացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Մավրոեիդիսը պարգևատրվել է «Ռազմական համագործակցություն» մեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում