Արդարադատության նախարարությունը անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանին սեղմ ժամկետում Հայաստան տեղափոխելու համար

Արդարադատության նախարարությունը անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանին սեղմ ժամկետում Հայաստան տեղափոխելու համար

Արդարադատության նախարարությունը անում է հնարավորը, որպեսզի Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը սեղմ ժամկետում տեղափոխվի Հայաստան: Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

«Քանի որ հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում, ավելի հստակ ժամկետներ դեռևս չենք կարող նշել: Այդուհանդերձ, որոշումը կայացված է, և տեղափոխման գործընթացը սկսված է»,- ասաց Քրմոյանը:

Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էին 18 մարդ:

Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում