Նախատեսվում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրման ինստիտուտը

Նախատեսվում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրման ինստիտուտը

ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է փաստաբանների համար ներդնել իրավաբանական սխալից պարտադիր ապահովագրման ինստիտուտը: Հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով` չափանիշներ են մշակվելու մասնագիտական սխալից առաջացած վնասի հատուցման համար:

«Ինստիտուտը նպատակ է հետապնդում իրավաբանական սխալի դեպքում փոխհատուցել համապատասխան կողմի վնասերը: Մենք պաշտպանում ենք մեր քաղաքացիներին իրավաբանական սխալից, ինչը ենթադրում է, որ եթե նրանք կրել են նյութական վնասներ, պետք է հատուկ չափանիշներ լինեն, որ այդ վնասը գնահատվի ու փոխհատուցվի»,- նշեց Քրմոյանը։

Ըստ նրա ` դա բավականին բարդ մեխանիզմ է և արդարադատության նախարարությունը լավագույն միջազգային փորձի հիման վրա պետք է ամրագրվի չափանիշները համապատասխան օրենքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում