ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին բանակցություններն են. ՀՀ ԱԳՆ

ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին բանակցություններն են. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղի է համարում բանակցությունները: «Թռչում ենք Բրյուսել՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման նպատակով: Բանակցությունները ԼՂ խնդրի կարգավորման միակ ուղին են»,- այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Տիգրան Բալայանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում