«Հայկական Ժամանակ». Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելուց հետո նրա ընտանիքը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել

«Հայկական Ժամանակ». Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելուց հետո նրա ընտանիքը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել

ՌԴ-ում 6.9 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի հուլիսի 16-ին: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Ժամի և տեղափոխման հետ կապված Մարտիրոսյանն այլ տեղեկություններ չուներ:

«Գաղտնի են պահում, ժամ չեն ասում, ոչ մի բան չեն հայտնում, սպասում ենք»,- ասել է նա:

Թերթի զրուցակիցն ասել է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելուց հետո պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել պահանջելով ազատ արձակել նրան:

Հ. Հարությունյանը 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Թե որ ՔԿՀ-ում կկրի պատիժը և ինչ ռեժիմով, դեռ հայտնի չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում