«Հայկական Ժամանակ». Հնգյակի փոքրիկներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

«Հայկական Ժամանակ». Հնգյակի փոքրիկներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել: Նա Ռոզին է, որը գտնվում էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում («Մարգարյան» ծննդատուն):

Ռոզիի հայրը՝ Վարդան Կարապետյանը, «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գրամ: Նրանց մյուս դուստրը, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, դեռևս ցածր քաշ ունի՝ 1 կգ 600 գրամ և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վարդան Կարապետյանն ասել է, որ նրան դուրս գրելու նույնիսկ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում:

Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր Աթոռի նվիրաբերած բնակարանը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է: Բնական ճանապարհով հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում