«Առավոտ». Սասուն Միքայելյանը հակադրվել է «Ելք»-ին

«Առավոտ». Սասուն Միքայելյանը հակադրվել է «Ելք»-ին

Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել է՝ Ազգային ժողովի ընտրությունները լեգիտիմ չեն եղել՝ ըստ էության հակադրվելով «Ելքին»:

«Առավոտ»-ը Սասուն Միքայելյանին հարցրել է՝ ձեր խմբակցությունը չի համարում, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, երբ ասում եք, որ լեգիտիմ չեն ընտրությունները, նշանակում է, որ դրան պետք է հետևեն գործողություններ, որոնք դուք չեք արել, պետք է բողոքարկեինք արդյունքները: Թերթի դիտարկմանը, որ այստեղ հակասություն կա ձեր և ձեր թիմակիցների ասածների միջև, եթե լեգիտիմ չի եղել, ինչո՞ւ չեք բողոքել, փողոց ինչո՞ւ դուրս չեք եկել, Սասուն Միքայելյանը պատասխանել է.

«Այսինքն` լեգիտիմ լինել-չլինելը փողոց դուրս գալու մե՞ջ ա, փողոց դուրս գալու համար քեզ ժողովուրդ ա պետք, իսկ էդ ժողովուրդը գնաց և էդքան ձեն տվեց ՀՀԿ-ին: Այ թե լեգիտիմ լինելը ինչ ա: Ու մենք դրանից հետո չենք հուսահատվել, էլի մեր պայքարը տանում ենք, որ ժողովրդի գիտակցության հասցնենք՝ պետք ա էս իրավիճակից դուրս գալ, էս իշխանություններից պրծնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում