«Փաստ». Քաղաքագետ. ՀՀ կողմից իրականացվող քայլերը թույլ են տալիս, որպեսզի հարաբերական անդորր պահպանվի

«Փաստ». Քաղաքագետ. ՀՀ կողմից իրականացվող քայլերը թույլ են տալիս, որպեսզի հարաբերական անդորր պահպանվի

«Փաստ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադառնալով ադրբեջանական զորքի մասնակցությամբ զորավարժություններին ու հարցին, թե կարող են դրանք մի օր վերածվել կոնկրետ ռազմական գործողություններին, նշել է.«Չեմ կարծում, որ կվերածվեն ռազմական գործողությունների։ Դրանք մշտապես իրականացվող զորավարժություններ են, որպիսիք արվում են նաև Հայաստանում»։

Քաղաքագետը նաև նշել է, որ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը թույլ են տալիս, որպեսզի հարաբերական անդորր պահպանվի․ «Կամ գոնե ապահովենք խաղաղության ներկա մակարդակը։

Հակառակ պարագայում իրադարձությունները կարող են շատ ավելի վտանգավոր սցենարով զարգանալ։ Այժմ դեռևս զսպվում է Ադրբեջանը։ Սահմանի տարբեր կետերում միջադեպեր են լինում, որոնք նաև մեր զինվորների կյանքն են խլում։ Բայց բոլոր դեպքերում նման խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում