Ադրբեջանական բանջարեղենը կրկին hետ է ուղարկվել. այս անգամ Ռուսաստանից

Ադրբեջանական բանջարեղենը կրկին hետ է ուղարկվել. այս անգամ Ռուսաստանից

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանից ներկրված լոլիկները թունավոր քիմիկատներ են պարունակում:

ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը խստիվ արգելել է լոլիկի իրացումը, ինչպես նաև համապատասխան մասնագետներին հանձնարարվել է ապրանքի՝ թունաքիմիկատներից մաքրում:

Ղազախստանը հունիսի 10-23-ը հետ էր ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:Կարտոֆիլի ուղարկման պատճառը եղել է այն, որ ներկրված ապրանքը անհրաժեշտ բուսասանիտարական ստուգում անցելուց հետո որակվել է ոչ պիտանի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում