Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը

Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը

ՀՀ կառավարությունը հաստատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին նշանակելու որոշումը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Սիմոնյանին և նշեց. «Ձեր գործառույթները, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում շատ բան ենք նախատեսել, որ սկզբունքորեն պետք է փոխենք, այնպես որ Ձեզ հաջողություն ենք ցանկանում»:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը, ով պաշտոնը ստանձնել էր 2016թ. մարտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում