AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ողջունում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման կայացումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ հուլիսի 11-ի հանդիպումը դրական միտում ունի խաղաղ գործընթացի շարունակության տեսանկյունից: Հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Մենք կողմնակից ենք, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հնարավորինս հաճախ լինի կանոնավոր երկխոսություն: Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն ու միայն գոհունակություն հայտնել առ այն, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացավ: Ես բազմիցս ասել եմ, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի և պետք է բանակցությունների միջոցով հարցը կարգավորվի»,- ընդգծեց դեսպանը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ այդպիսի հանդիպումները միտված են ավելի դրական հետագա զարգացումների և չպետք է սահմանափակվել միայն երկու երկրների արտգործնախարարների բանակցություններով, անհրաժեշտ է նաև երկու երկրների ղեկավարների հանդիպումներ կազմակերպել:

Հուլիսի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հետագա աշխատանքի ընթացքը: Հանդիպմանը ներկա էր եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների առաջարկը՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Համանախագահներն առաջարկել են իրենց օգնությունը հանդիպման կազմակերպման գործում: Քննարկվել է նաև ներկա իրադրությունը շփման գծում:

Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում:

Լրահոս
«Հրապարակ». Վարչապետի խորհրդականն անձնական կայք ու աշխատակազմ ունի «Առավոտ». ՀՀ-ում Չեխիայի դեսպան. Անհամբեր սպասում ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց «Հրապարակ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից բխող փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում «Փաստ». «Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ն ունի բժիշկների հանդեպ «168 Ժամ». Միքայել Մելքումյան. «Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը» «Հայկական ժամանակ». Լոս Անջելես-Երևան թռիչքների հետ կապված ոչ մի խնդիր չկա «Ժողովուրդ». Տարոն Մարգարյանն Ամանորի նախաշեմին որոշել է ինքն իրեն պարգևատրել «Հրապարակ». Ուսանողների գործողությունները կարող էին հիմք դառնալ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին Արցախի նախագահն ընդունել է հայաստանաբնակ բարերարներ Նելսոն եւ Զավեն Սարգսյաններին ՀՀ ԱԳ նախարարը և Նիդերլանդների Սենատի նախագահը կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. Նալբանդյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարությանը Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես նույնն է եղել. Նալբանդյան Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին Տարկետման սահմանափակման և կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ առաջիկա լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերում Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին ՄԻՊ-ը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում գրանցված միջադեպի առնչությամբ կներկայացնի եզրահանգումներ Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Նալբանդյանը Բրազիլիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց Հետամուտ ենք լինելու բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը երկրի հեռավոր շրջաններ հասցնելուն. Կարեն Կարապետյան Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված Հատուկ ծրար է մարվել Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan