Վրաստանի պաշտպանության նախարարը դեմ է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությանը

Վրաստանի պաշտպանության նախարարը դեմ է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությանը

Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսությունը նպատակահարմար չի համարում: Այս մասին հայտնում է վրացական “Грузия Online” կայքը՝ մեջ բերելով նախարարի խոսքը:

Նախարարն այսպիսի կարծիք է հայտնել այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության ռուսամետ անդամներն այցելել են Մոսկվա, որի ընթացքում պատգամավորները հանդիպել են իրենց ռուս գործընկերների հետ և արտահայտել ռուսամետ գաղափարներ:

Պաշտպանության նախարարը նշել է, որ վրացական կողմը կոնկրետ քայլեր չի տեսնում, որոնք ուղղված են երկրի ապաօկուպացմանը: Նա ընդգծել է, որ պաշտոնական Թբիլիսին միջազգային ձևաչափում Մոսկվայի հետ կշարունակի կապերն այնքան ժամանակ, մինչև վրացական տարածքների ապաօկուպացիայի հարցին լուծում չտրվի:

«Կարծում եմ, որ երկխոսությունը պետք է շարունակել գոյություն ունեցող ձևաչափով»,- հայտարարել է վրաց նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր ռուսական ագրեսիայի վտանգն ընդդեմ Վրաստանի՝ նախարարը նշել է, որ այդպիսի վտանգ իսկապես գոյություն ունի, և դա արտացոլված է անվտանգության մասին պաշտոնական զեկուցագրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում