Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղարվողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղարվողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Մոսկովյան շրջանի ռազմական դատարանը ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովին սպանության հեղինակ Զաուր Դադաևին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Չնայած այն հանգամանքին, որ պետական մեղադրող կողմը պահանջել է դատապարտել նրան ցմահ ազատազրկման և 200 հազար ռուբլի տուգանք նշանակել, այդուհանդերձ դատարանը Դադաևին տուգանել է 100 հազար ռուբլով՝ զրկելով նրան նաև լեյտենանտի կոչումից և «Քաջության մեդալ»-ից:

Հանցագործության մյուս մասնակիցները դատապարտվել են 11-19 տարվա ազատազրկման:

Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայում կենտրոնում՝ 2015 թվականի փետրվարի 27-ին: Հետաքննության տարբերակի համաձայն՝ սպանության ենթադրյալ պատվիրատու Ռուսլան Մուխուդինովը Նեմցովի սպանությունն իրականացնողներին առաջարկել էր 15 միլիոն ռուբլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում