Հայաստանը միանում է «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրին

Հայաստանը միանում է «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրին

ՀՀ կառավարությունը հաստատեց «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրի նախագիծը, որը կներկայացվի Ազգային ժողով։ Ըստ հիմնավորման, Հայաստանը պետք է Լուսինն ու երկնային այլ մարմիններն օգտագործի կենսապայմանները բարելավելու, տնտեսական ու սոցիալական առաջընթացն ու զարգացումը խթանելու համար՝բացառապես խաղաղ նպատակներով։ Լուսնի ու երկնային մարմինների հնարավորություններից օգտվելու համար Հայաստանը վավերացնում է 1979 թ-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը։

Միջազգային համաձայնագրին միանալով` Հայաստանը պարտավորվում է նաև հրաժարվել Լուսնի վրա կամ դրա ընդերքում զանգվածային ոչնչացման զենք, ռազմաբազաներ տեղադրելուց, զենք փորձարկելուց ու ռազմական զորախաղերի անցկացումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում