Նոր համաձայնագրի ստորագրման դեպքում ավելի կբարելավվի գործարար մթնոլորտը ԵՄ եւ Հայաստանի միջև. Շարպանտիե

Նոր համաձայնագրի ստորագրման դեպքում ավելի կբարելավվի  գործարար մթնոլորտը ԵՄ եւ Հայաստանի միջև. Շարպանտիե

Հայաստան- Եվրամիություն նախաստորագրված նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր հնարավորություններ: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Համաձայնագրի կենսագործումը ներառում է տնտեսական համագործակցության մի շարք ուղիներ՝ գյուղատնտեսություն, տրանսպորտ, առողջապահություն եւ այլն։ Նախաստորագրված պայմանագրում կան նաև դրույթներ, որոնք վերաբերում են ծառայությունների մատուցմանը, ինչը կոմերցիոն առումով խիստ կարևոր է։ Կան նաեւ բազմաթիվ տնտեսական պայմանագրային դրույթներ՝ միտված ավելի բարելավելու գործարար մթնոլորտը ԵՄ եւ Հայաստանի միջև»,- ասաց Շարպանտիեն:

Մարտի 21-ին նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի եւ Եվրոպական Միության եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում:
Հուլիսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշել է, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում