Գերմանիան ու Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող քաղաքացիներին

Գերմանիան ու Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող քաղաքացիներին

Գերմանիան և Միացյալ Նահանգները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում ռազմական տապալված հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառումների հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Գերմանիայի ԱԳՆ կայքում հրապարակված նախազգուշացման մեջ հիշեցվել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայի տարբեր շրջաններում զանգվածային միջոցառումներ ու հավաքներ են կազմակերպվելու՝ նվիրված մեկ ամյակին: «Հաշվի առնելով անվտանգության հարցը՝ խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, հեռու մնալ բազմամարդ տարածքներից»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նմանօրինակ նախազգուշացում է եկել նաև Միացյալ Նահանգներից: Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանության կայքում կոչ է արվել այդ երկիր մեկնող կամ արդեն այդտեղ գտնվող իր քաղաքացիներին ուշադիր լինել և հեռու մնալ մարդաշատ վայրերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում