AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ է տեսնում

Հանրապետության Նախագահի կողմից անցկացվող՝ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում հուլիսի 14-ին անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, դրանց զարգացման դինամիկային և հեռանկարին: Հայ-ամերիկյան երկկողմ ընթացիկ ծրագրերի և ձեռքբերումների, փոխգործակցության զարգացման թիրախային ուղղությունների, մի շարք հեռանկարային ոլորտներում կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակների ու դրանց իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների մասին զեկուցել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: 

Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում են միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր գործընկերային կապ: Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, և այս համագործակցությունը բերել է նրան, որ այսօր երկու երկրների միջև գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ:

«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները մշտապես ցուցաբերել է օժանդակություն, և ԱՄՆ կառավարության կողմից այս տարիների ընթացքում Հայաստանին հատկացված տեխնիկական ու մարդասիրական օժանդակությունը հասել է գրեթե 2 միլիարդ դոլարի: Սա լուրջ ներդրում է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները մշտապես մեզ օժանդակել է մեր բարեփոխումներում:

Աստիճանաբար օժանդակությունը վեր է ածվում տնտեսական համագործակցության, և այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն այդ գործում: Կարծում եմ, որ էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը «Կոնտուր գլոբալ»-ի հետ պետք է որ լավ օրինակ հանդիսանա այլ էներգետիկ ընկերությունների համար: Հանքարդյունաբերության ոլորտում ևս «Լիդիան Ինթերնեյշնլը» լուրջ ներդրումներ է կատարում, ինչը նույնպես կարող է համագործակցության շատ լավ օրինակ հանդիսանալ:

Իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վաղուց է ձևավորվել համագործակցություն, և այն, ինչ ունենք այսօր այդ ոլորտում, իհարկե, գնահատելի է, բայց ներուժը շատ ավելին է:

Ուզում եմ նաև անպայման գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության օգտակար աշխատանքը Հայաստանում, որը այս տարիների ընթացքում մշտապես եղել է բարեփոխումներին օժանդակող: Անշուշտ, մենք չպետք է մոռանանք Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը, որը ևս սերտ առնչություն ունի տնտեսության հետ. կադրերի պատրաստման լավ օջախ և դարբնոց է: Այստեղ էլ շատ կարևոր է, որ այդ համալսարանը մշտապես զարգացում է ապրում:

Այնուհանդերձ, ինչպես բոլոր հարաբերություններում, մեզ դեռևս չի բավարարում այսօրվա հարաբերությունների մակարդակը. զարգացման շատ մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության զարգացվածության մակարդակը, հաշվի առնելով այդ երկրի պատրաստակամությունը և, անշուշտ, մեծ ներուժ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում:

Պարո՛ն դեսպան, ես կցանկանայի, որպեսզի Դուք խոսեք այն աշխատանքի մասին, որ իրականացվում է տնտեսական համագործակցության ոլորտում, իհարկե, նաև այն ծրագրերի, որ կխթանեն զարգացումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Հովհաննիսյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանը միտված ծրագրերը: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ:

Լրահոս
Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր Թեհրանում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ջակարտայում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Եվրոպացի օմբուդսմենները թույլ չեն տվել Ադրբեջանի ՄԻՊ-ին քաղաքականացնել Ռուբեն Մելիքյանի մասնակցությունը ԵՕԻ վեհաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին Նախագահը ներկա է գտնվել «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին Խուլիգանության և բռնություն գործադրելու փաստերով հարուցված քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել մետրոպոլիտենի աշխատակցին Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ նստաշրջանում հանդես է եկել ի պաշտպանություն ազգային փոքրամասնություների և տեղաբնակների իրավունքների ԱԻՆ-ում հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով «Հայկական Սփիւռքը Յարափոփոխ Աշխարհում»... Գործուն Զգացարիթմի Սահմանումը Պատվավոր կոչում և անվանական լսարան. Իոսիֆ Կոբզոնը Հայաստանում է (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեն Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել Բաքվում հայկական եկեղեցու տարածքը փակ է. հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել եկեղեցի Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան «Մեծ յոթնյակը» կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ. Մերկել Թուրքիան Հալեպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել օսմանյան կայսրության ժամանակաշրջանի արխիվային ձեռագրերը. Ժիրայր Ռեիսյան Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք Գարո Փայլանը մեղադրանք է ներկայացրել փոքրամասնություններին թիրախավորած թուրք լրագրողի դեմ Ուժերը չափեցին քրեական իրավունքի ապագա մասնագետները Սահմանամերձ գոտում գտնվելու պատճառով մեծ թվով տավուշցիներ ունեն զարկերակային բարձր ճնշում և շաքարախտ Հայերենը Քրդստանի անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում չընդգրկելու պատճառը հայտնի է Մեքսիկայի ափերի մոտ նոր երկրաշարժ է գրանցվել Հայաստանը միացել է Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի դրուրացման վերաբերյալ համաձայնագրին ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը Սիրիայում պատերազմական տարիների ընթացքում զոհվել են 200-ից ավելի հայեր Եթե Ադրբեջանը համաձայն է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կողմերը մոտ են կարգավորմանը. Շարմազանով «Արարատի ստվերի տակ». El País-ի հոդվածը Հայաստանի մասին Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում Բաքվում ՀՀ անկախության համար բաժակ բարձրացրած հայ պատգամավորների նկարը կատաղեցրել է ադրբեջանցի պատգամավորին Սիրիայի ԱԳ նախարարը Նալբանդյանին է ներկայացրել ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը ԿԺԴՀ-ում երկրաշարժ է տեղի ունեցել. այն կարող է պայթյունի հետևանք լինել Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ Բակո Սահակյանը մասնակցել է մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարի բացման արարողությանը ԻՊ-ն վերահսկում է Դեր Զորի նավթային հանքավայրերի 80%-ից ավելին Մամեդյարովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan