Ախալցխայում մանկապարտեզ է բացվել

Ապրիլի 3-ին Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում «World Vision» կանադական բարեգործական կազմակերպության և Ախալցխայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացվել է մանկապարտեզ: Այս մասին հայտնում է akhaltskha.net կայքը:

Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա են եղել Ախալցխայի քաղաքապետի պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեն իր տեղակալների հետ միասին, ինչպես նաև Կանադայից ժամանած հյուրեր:

Մանկապարտեզն ունենալու է երկու խմբակ՝ հայկական և վրացական՝ գյուղի ազգությամբ հայ և վրացի մանուկներ համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում