Հուրգադայում տուժած երկու հայաստանցի կանանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Հուրգադայում տուժած երկու հայաստանցի կանանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած ՀՀ երկու քաղաքացիները կանայք են:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ նրանցից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

«Երկու քաղաքացիներն էլ կանայք են: Նրանցից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուսին երևի վաղը դուրս կգրեն»,- ասաց Բալայանը և հավելեց, որ տեղեկություն չունի, թե երբ են վերադառնալու հայրենիք:

Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ, ենթադրաբար ուկարիանացի, սպանվել են:

Չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:

Միաժամանակ, երկրի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում