Առաջիկա օրերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով

Առաջիկա օրերին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով

Հուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում