Փրկարարները ավելի քան երեք օր պայքարում են Հաղթանակ թաղամասում բռնկված հրդեհի դեմ

Փրկարարները ավելի քան երեք օր պայքարում են Հաղթանակ թաղամասում բռնկված հրդեհի դեմ

«911» ծառայություն հուլիսի 13-ից ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:

Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա, սակայն աղբավայրում ընթացող քիմիական պրոցեսների հետևանքով հրդեհը պարբերաբար կրկնվում էր:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ջոկատներն ուժեղացվեցին: Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 9 մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայրում է գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում