Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորին հարցաքննելուց հետո ազատ են արձակել

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորին հարցաքննելուց հետո ազատ են արձակել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրն Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Թաշդեմիրը տարվել է բաժանմունք և ցուցմունք է տվել իր դեմ հարուցված մի գործով: Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում