Առաջին կիսամյակում ՉԺՀ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 6,9 տոկոս

Առաջին կիսամյակում ՉԺՀ-ի ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմել են 6,9 տոկոս

2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Չինաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը հասել է 38,149 տրիլիոն յուանի (5,65 տրիլիոն դոլարի): Ինչպես տեղեկացնում է «Արմենպերս»-ը, այս մասին ասված է ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչության զեկույցում:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ աճի տեմպերը կազմելեն 6,9 տոկոս: Չինաստանում տեղի է ուենենում ազգային տնտեսությաան աճի տեմպերի աստիճանական դանդաղում: Այսպես 2010 թվականին այս ցուցանիշը եղել 10,4 տոկոսի մակարդակում, 2011 թվականին՝ 9,2 տոկոսի, իսկ 2012 թվականին՝ 7,8 տոկոսի մակարդակում: 2013 թվականի արդյունքներով՝ Չինաստանի տնտեսության աճի տեմպերը դանդաղել են մինչեւ 7,7 տոկոս, 2014 թվականին՝ մինչեւ 7,3 տոկոս, իսկ 2015 թվականին՝ դրանք կազմել են 6,9 տոկոս: 2016 թվականին այս ցուցանիշը դանդաղել է մինչեւ 6,7 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում