AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի սահմանամերձ համայնքներն ապահովված կլինեն քաղաքացիական պաշտպանության հենակետերով

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը: ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունը շարունակում է քաղաքացիական պաշտպանության հենակետերի տեխնիկական վերազինումը, արդիականացումը, ինչպես նաև նոր հենակետերի կառուցման աշխատանքները: ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնում արդեն ստեղծվել են հատուկ օբյեկտների պահպանության երկու ջոկատների թվով տասը հենակետեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Տավուշի մարզում տեղակայվել և գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում:

ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների և դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ավերված, խարխլված և այրվող շինություններից տուժածների հայտնաբերման և տարհանման, վթարների և խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Նախարար Տոնոյանի առաջին կանգառը Պառավաքար համայնքում էր, որտեղ շահագործման է հանձնվել քաղաքացիական պաշտպանության հատուկ օբյեկտների պահպանության հերթական հենակետի մշտական տեղակայման տարածքը: Նախարը շրջեց հենակետի տարածքում և ծանոթացավ գույքային և տեխնիկական հագեցվածությանը: Քաղաքացիական պաշտպանության հենակետերում ծառայություն իրականացնելու համար աշխատանքի են ընդունվում տվյալ սահմանամերձ շրջանների բնակիչները, ինչը հնարավորություն է ընձեռում լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը:

Չորաթան համայնքում, որտեղ կառուցվելու է քաղաքացիական պաշտպանության հերթական հենակետը, ԱԻ նախարարին դիմավորեցին աղ ու հացով և մեծ խանդավառությամբ: Համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղեր ստեղծելու և սահմանամերձ համայնքի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: ԱԻ նախարարը զրուցեց նաև համայնքի այն երիտասարդների հետ, որոնք շուտով կհամալրեն ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների շարքերը:

Հաջորդ կանգառները Մովսես, Սարիգյուղ և Ոսկեվան սահմանամերձ համայնքներում էին, որտեղ հիմնանորոգված քաղաքացիական պաշտպանության հենակետերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրեց կարմիր ժապավենները: Ամբողջությամբ ավարտված են շենք-շինությունների կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, հենակետերը կահավորված են անհրաժեշտ տեխնիկայով, կապի ժամանակակից միջոցներով և գույքով:

Յուրաքանչյուր հենակետում նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում էր ծառայողների հետ, հետաքրքրվում էր նրանց աշխատանքային և կենցաղային պայմաններով, մանրամասն ներկայացնում էր այն խնդիրները, որոնք դրված են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների առաջ:

Ընդգծելով ԱԻն քաղաքացիական պաշտպանության ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարևորությունը՝ նախարարը հատկապես շեշտադրեց ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարևորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում պահպանության, փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ՝ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

Այցելելով սահմանամերձ համայնքներում տեղակայված մի քանի ապաստարաններ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը ապահով պատսպարելու համար՝ ԱԻ նախարարը ծանոթացավ ապաստարաններում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք հիմնականում իրականացվում են բարեգործների աջակցությամբ:

Մովսես և Ոսկեվան համայնքներում ՀՀ ԱԻ նախարարը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև հենակետերի շինարական աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրեց համայնքի ղեկավարների, ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների, կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ծառայողների:

Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության ևս տասը հենակետեր բացել Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում:

Լրահոս
Ֆրանսիական Բուր-դե-Պեաժի քաղաքապետը հայտարարել է Արցախի համայնքներից մեկի հետ բարեկամության հռչակագիր կնքելու մտադրության մասին Ուկրաինան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ «Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով դիմել է կառավարությանը Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար է բացվել Հերմինե Նաղդալյանն անձամբ կվճարի ծառայողական բջջային հեռախոսի խոշոր չափի պարտքը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն առաջարկել է վերանայել անդամակցությունը ՆԱՏՕ-ին Լրագրողը Ղրղզստանի նախագահից խնդրել ու ստացել Է նրա ոսկե ժամացույցը ՀՅԴ-ն պետական բյուջեի նախագծում ստվերի կրճատման միտումներ և կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ է նկատում Երեխաները Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնում են մանկապարտեզների կարեւորության ու բռնության բացառման մասին ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Արցախի ԱԺ-ում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով Բեքչյանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով նամակ է հղել Էրդողանին Հայաստանի ՊՆ պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի Դաշնություն Հայաստանի պետական պարտքի տոկոսաչափը 2018-ին նվազելու է ՀՆԱ-ի առաջանցիկ աճով. Գագիկ Մինասյան ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց Շենգենում օտարերկրացիների վերահսկողության նոր համակարգին Սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. մեկ անձ ձերբակալվել է Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, մարմնավաճառությանը Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին Արտաշես Գեղամյան. Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կդառնա ԵԱՏՄ մյուս անդամների համար Վահրամ Բաղդասարյանը բյուջեի նախագծում կայուն տնտեսական աճի հիմքեր է տեսնում Նալբանդյանն ընդունել է Անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի հանձնակատարին ՀՀ ՊՆ ներկայացուցիչները կմասնակցեն ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով նիստին Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին Արցախն ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը. Շարմազանով Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին Պաշտպանության ոլորտի հատկացումների 17 տոկոսանոց աճը կուղղվի խաղաղության ու ներդրումների ապահովմանը Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք ՀՀ տարածքում սպասվում է ձյուն Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը Ռուսաստանում հայերի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը. Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում Նշվում է Երեխաների համաշխարհային օրը Երեխաներն ԱԺ-ում բարձրաձայնում են իրենց հուզող հարցերը. Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հատուկ նիստ Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan