AM | RU
USD
EUR
RUB

Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ էական չափով. ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությունում դրական տեղաշարժեր, ներդրումների ավելացման հնարավորություններ է տեսնում: Այս մասին նա նշել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում` անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը:

«Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին: Պատասխանել է այն հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահը, նախագահական ընտրությունների ժամանակ տված խոստումները ամբողջությամբ չի կատարել: Խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսական աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել և չեն իրականացվել: Ո՞րն երաշխիքը, որ նաև կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն:

«Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրել, զետեղված են Կառավարության՝ 2013թ. ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապատկվել, 1.7 անգամ է աճել: 0.3 անգամ չենք կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»,-ասել է նա:

Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագանքել է.

«Ո՛չ, խոստացվել է 5-7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսենք, ավելին արեցինք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրություններից հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմնի առջև: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»,-հավելել է Նախագահ Սարգսյանը:

Լրահոս
Մահվան նպաստի համար հարազատները դիմում կարող են ներկայացնել ցանկացած տարածքի ծառայություն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը «ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում Հայաստանը կիրականացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիր «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն ամբողջությամբ Հյուսիս-հարավի նպատակով որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի 558 զոհ և 1293 վիրավոր. voskanapat.info-ն հրապարակել է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթ Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին Իրականացվում է Խոսրովի անտառի օդային հետախուզություն Արվելու է առավելագույնը՝ նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար. Կարեն Կարապետյան «Հայկական ժամանակ». Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները «Հայկական ժամանակ». Պռոշյանում գտնված նորածնին շատերն են ցանկանում որդեգրել «Հրապարակ». «Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը «Հրապարակ». Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու «Առավոտ». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan