Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալի հետ

Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալի հետ

Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հուլիսի 13-ին հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ՀՀ և ԲՀ համագործակցությանը, միջազգային կառույցներում փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև տնտեսական կապերի ակտիվացմանը:

Զրուցակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին Հայաստանի և Բելառուսի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որի 10-րդ նիստն առաջիկայում կկայանա Երևանում:

Հանդիպմանը բելառուսական կողմից նաև ներկա էր Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում