Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 հազար 700 դոլար

Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 հազար 700 դոլար

Հայաստանում 2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4 հազար 700 դոլար: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում: Նա հիշեցրեց, որ 2016թ. ցուցանիշով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար 500 դոլար է, իսկ առաջիկա տարիների համար ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է հետևյալ կերպ. 2018թ.՝ 4.7 տոկոս, 2019 թվականին՝ 5.4 տոկոս, 2020 թվականին՝ 5.7 տոկոս:

«2020թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մենք կունենանք 4 հազար 700 դոլարի սահմաններում, սակայն այն պայմաններում, եթե փոխարժեքի փոփոխություններ տեղի չունենան: Մակրոտնտեսական կանխատեսումներում այն երկրները, որոնք ունեն լողացող փոխարժեքի ռեժիմ, փոխարժեքի կանխատեսումներ չեն դնում, դնում են հաշվարկային, իսկ մեզ մոտ հաշվարկային դրված է 480 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը՝ հարկ համարելով ընդգծել նաև, որ 5,7 տոկոս տնտեսական աճն իրական արտահայտությամբ է, անվանական արտահայտությամբ պետք է հաշվարկվի նաև դեֆլյատորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում