AM | RU
USD
EUR
RUB

Այս տարվա աշնանը կարող է կայանալ Սարգսյան-Ալիև հանդիպումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն այս տարվա աշնանը չի բացառվում: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում խոսել է Նախագահ Սարգսյանը: Հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը. առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահն ընդգծել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա:

«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելել է նախագահը:

Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ Նախագահը մի քանի սկզբունք է առանձնացրել. «Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։ Երկրորդ կետը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:

Նախագահը շեշտել է, որ Ղարաբաղի մասնակցությունն սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

Լրահոս
ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը «ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում Հայաստանը կիրականացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիր «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն ամբողջությամբ Հյուսիս-հարավի նպատակով որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի 558 զոհ և 1293 վիրավոր. voskanapat.info-ն հրապարակել է Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կորուստների մասին փաստաթուղթ Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հալեպն աստիճանաբար վերականգնվում է. դպրոցները պատրաստվում են նորամուտին Իրականացվում է Խոսրովի անտառի օդային հետախուզություն Արվելու է առավելագույնը՝ նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար. Կարեն Կարապետյան «Հայկական ժամանակ». Ինքնասպան եղած զինվորին զորամասում ծեծի են ենթարկել քրոջ նախկին ամուսնու ընկերները «Հայկական ժամանակ». Պռոշյանում գտնված նորածնին շատերն են ցանկանում որդեգրել «Հրապարակ». «Աքիլլես» ՀԿ-ի հանգուցյալ ղեկավարի գործը կշարունակի նրա ընտանիքը «Հրապարակ». Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու «Առավոտ». «Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Գերմանիան պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ նոտային Թուրքիայում քրդերի հետ բախման հետևանքով կրկին թուրք զինվոր է սպանվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan