Թուրքիայի վարչապետը մեջլիսին առաջարկել է ևս երեք ամսով երկարացնել արտակարգ դրությունը

Թուրքիայի վարչապետը մեջլիսին առաջարկել է ևս երեք ամսով երկարացնել արտակարգ դրությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացվել երկրում արտակարգ դրությունը կրկին՝ արդեն չորրորդ անգամ երկարաձգելու մասին վարչապետի առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Մեջլիսի կողմից հուլիսի 17-ին ուսումնասիրվելիք առաջարկը նախատեսում է արտակարգ դրությունը երկարաձգել ևս երեք ամսով՝ սկսած 2017 թվականի հուլիսի 19-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում