AM | RU
USD
EUR
RUB

Նալբանդյանը ՀԱՊԿ-ին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացը տապալելու Բաքվի գործողությունները

 
 

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 17-ին Մինսկում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։

Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակեցին գլոբալ և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ արվեց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին և դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետևանքով իրավիճակի սրմանը։

Էդվարդ Նալբանդյանը գործընկրներին ներկայացրեց Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, մեր երկրում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաև Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ հայաստանյան օգնությունը Սիրիա առաքելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար:

Նիստին մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ի ու միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։

Նախարարները համատեղ հայտարարություններ ընդունեցին՝ Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին։

Լրահոս
Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին Գլխավոր դատախազը չի բացառում դատական վարույթում գտնվող քրեական գործերի առումով քննարկումների անցկացումը Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում Զինծառայող Մարտին Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում Խախտվել են ջրամատակարարման կանոնները. «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 5 մլն դրամով Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում իմ կոչին Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Ոստիկանությունը հայտնել է, թե տեսախցիկների ֆիքսած որ խախտումների դեպքում վարորդները կազատվեն պատասխանատվությունից Իսրայելական ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ-ի մեկ ստորգետնյա եւ երկու ծովային թիրախներ Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Սուրեն Պապիկյանի հանձարարականով գնահատվում են Լեռնագոգ համայնքին հասցված վնասները Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն Կրկին խոչընդոտ է ստեղծվել Սոթքի ոսկու հանքավայրի բնականոն աշխատանքի համար ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Խորհրդարանում Ալեն Սիմոնյանին կարող է փոխարինել Անի Խաչատրյանը «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի նշանակումն ԱԱԽ քարտուղարի պաշտոնում լավ չի ընդունվել Իրանի և ՌԴ կողմից «Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն արտակարգ հանդիպման է հրավիրել ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներին «Հրապարակ». Արթուր Ջավադյան. Նոր դիզայնով թղթադրամների շնորհանդեսը շուտով կլինի «Հրապարակ». «Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին «Հրապարակ». ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը «Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan