Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել. նախարար

Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել. նախարար

Հայաստանում 2016թ. ապրիլյան դեպքերի հետ կապված ծախսերի սեկվեստր չի եղել: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ Հանքավանում հրավիրված մամուլի ասուլիսում: «Ավելին, Ազգային ժողով ներկայացված ծախսային ծրագրում ծախսերի ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 376 միլիարդ, հետագայում տարին ավարտվել է 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ ծախսերով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց նախարարը՝ պատասխանելով հարցադրմանը, որ փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, թե նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված Հայաստանում ծախսերի սեկվեստր է եղել:

Արամյանի խոսքով՝ ծախսերի սեկվեստր չի եղել ոչ մի ոլորտում, իսկ պաշտպանության բնագավառում, ընդհակառակը մեծապես շեշտադրվում է ծախսերի ավելացման գերակայությանը: «Մենք պետք է պահենք ռազմական հավասարակշռությունը, որով էլ հնարավոր է պահել խաղաղության գործոնը»,-նկատեց նախարարը:

Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլարի ռուսական վարկին, նախարարը նշեց, որ 30 միլիոնի կարգի դեռ Հայաստանն ունի այդ վարկից ծախսելու: Այս վարկի շրջանակում ապրանքները մատակարարվում են ՀՀ ՊՆ-ին, գումարը վճարում են ռուսական կապալառուներին, որոնք ապրանքը ներքին գներով մատակարարում են Հայաստան: Կատարվում են նաև կանխավճարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում