Ոստիկաններն ու քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկաններն ու քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

Երևանում հուլիսի 17-ի առավոտից ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չի դադարում քաղաքացիների հոսքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են գալիս մատուցելու քաղաքացիները և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հասարակական, քաղաքական գործիչները: Զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հոգևոր դասը հոգեհանգստյան կարգ է կատարել: ՊՊԾ գնդում տեղի է ունեցել նաև ոստիկանության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթ: Պատվո պահակախումբն ու նվագախումբը ոգեկոչման արարողությանը առանձնահատուկ խորհուրդ էին հաղորդել:

ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր են վառել եւ ծաղիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում